SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հրանուշ Հակոբյան
«Ո՜վ Հայ Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»․ Եղիշե Չարենց։
20 de Abril de 2021
Սիրելի՛ սփյուռքահայեր, իմ լա՛վ բարեկամներ,
թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկիչ վարձկանների օգնությամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրավունքի կողմից արգելված զենք և զինամթերք, պատերազմի անթույլատրելի միջոցներ ու մեթոդներ, բզկտեցին և անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգևորության աղբյուրը հանդիսացող հերոսական Արցախը:
Անհավասար պայքարում ունեցանք բյուրավոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար հաշմվածներ, հարյուր հազարավոր բնավեր ու տնավեր հայրենակիցներ:
Այսօր էլ մեր դարավոր թշնամին՝ իր բարբարոս էությանը հավատարիմ, անխնա հողին է հավասարեցնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, հուշարձաններն ու գերեզմանները՝ փորձելով վերացնել հայի հետքն իր հինավուրց քաղաքակրթության բնօրրանից:
Արցախում մեր միակ ապավենը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը:
Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարյուրավոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարվել են ոսոխի կողմից և տանջամահ են արվում ադրբեջանական բանտերում:
Վեց ամսից ավելի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններն ի զորու չեն վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արևմուտքը, ինչպես միշտ, իրեն հատուկ սառն անտարբերությամբ աչք է փակում այս դաժան իրականության առջև: Հիմնականում ‹‹համեստորեն›› լռում են նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը, ոտքի է կանգնելու այնպես, ինչպես պատերազմի մղձավանջային օրերին, և տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանություն հայ ռազմագերիների՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձ:
Դուք ի զորու եք տարբեր երկրների իշխանություններից պահանջելու՝ ձայն բարձրացնել և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ադրբեջանական բռնապետական ղեկավարության վրա՝ հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները և օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Դիմելով ձեզ, խնդրում եմ և հորդորում՝ ոտքի կանգնել և յուրաքանչյուրիդ ներկայությամբ մարդաշատ դարձնել բողոքի ցույցերն ու միտինգները, ոտքի կանգնել, արդարության ձայնը բարձրացնել և հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Հայրենիքի շուրջ, ոտքի կանգնել՝ արթնացնելու աշխարհի քնած խիղճը:
Más leídas