SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
08 de Abril de 2021
 
Կարևոր է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. ՀՀ վարչապետը՝ ԱՀ նախագահին Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
 
Ընդգծելով ՀՀ Կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության գործուն ծրագրերի կարևոր դերը՝ երկրի ղեկավարը նշել է, որ ձևավորված համագործակցության շրջանակում հնարավոր է եղել նաև հստակորեն մշակել ապագայի անելիքները:
 
«Բավարարված եմ մեր նախորդ քննարկումների արդյունքների հիման վրա կատարված աշխատանքով. Նախատեսված ծրագրերն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի են կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական առումներով, մանավանդ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված:
 
Այդ համատեքստում կարևորում ենք Ձեր այցելությունը Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով»,- ասել է Նախագահը և ավելացրել, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում խաղաղ անդորրը պահպանելու տեսանկյունից ռուսական խաղաղապահ զորակազմի դերն անգնահատելի է:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ գործնականում 44- օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատանք է իրականացվում Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ՝ կարևորելով այդ ընթացքում լայնածավալ ծրագրերի միասին իրականացումը: ՆՓաշինյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիրն, ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այն մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ
համադրելի ծրագիր է
 
«Նաև լավ առիթ է, որ Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով
և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է ՀՀ վարչապետը
Más leídas