SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության նախագահ
19 de Febrero de 2021

Նախագահը ստորագրել է կառավարության որոշում՝ կանոնակարգելով աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը:

Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։

Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն

Más leídas