SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Ե´կ մտածենք»
Հայաստան Համահայկական Հիմնադրամ
01 de Febrero de 2021

Զինծառայողների Երևանի թիմը հաղթել է Բանակի օրվան նվիրված ինտելեկտուալ մրցույթում

Հունվարի 28-ին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ Գյումրու Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղը: Ամենամյա խաղի 8-րդ հանդիպումը նվիրված էր Հայոց բանակի օրվան. մասնակիցները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի արցախյան պատերազմների 18-30 տարեկան զինծառայողներն էին:

Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի ծրագրերի  ղեկավար Անահիտ  Կիրակոսյանը նշում է, որ խաղի նպատակն էր ներգրավել որքան հնարավոր է շատ զինծառայողների.

«Հատկապես  այս օրվան նվիրված միջոցառումով և սոցիալական ծրագրերով ցանկանում ենք ներգրավել շատ զինծառայողների, որպեսզի նրանք ինչ-որ կերպ կտրվեն առօրյա հոգսերից, շփվեն ու ճանաչեն միմյանց, ձեռք բերեն նոր ընկերներ»:

Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերն իրենց  ուժերը փորձեցին ինտելեկտուալ տարբեր վարժություններում, հարց-պատասխանի ձևաչափով խաղում տղաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:

«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ ամբողջությամբ մտնում ենք խաղի մեջ, անընդհատ մտածում ենք, դա էլ օգնում է կտրվել մեր  պատերազմական  հիշողություններից»,- ասում է Երևանի թիմից Նարեկ Պողոսյանը:

Այվազյան Նվերի հավաստմամբ էլ՝

«Եթե անգամ չհաղթենք, միևնույն է բոլորս  հեռանալու ենք նոր գիտելիքներով: Բացի այդ՝ այս տեսակ միջոցառումներն օգնում են նոր ընկերներ ձեռք բերել, ճանաչել պատերազմի մասնակից  մեր մյուս եղբայրներին»:

Համառ պայքարի արդյունքում հաղթեց Երևանի թիմը: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով

Más leídas