SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Տոքթ. ՃՈՐՃ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Այնուամենայնիւ Շուշին Հայկական է ․
26 de Enero de 2021

Այնուամենայնիւ Շուշին Հայկական է ․․․

Այնուամենայնիւ պատանդ վերցուած մեր տղաները վերադառնալու են՝ «գլխաւոր հրամանատարը» ուզի դա անել, կարենայ դա անել կամ ոչ․․․

Այնուամենայնիւ կ՛ունենամ իմ կառավարութիւնը, հաստատ գիտեմ որ կը վերականգնեմ իմ ազգային արժանապատուութիւնը, վստահ եմ շուտով պետութեանս գլխին կը տեսնեմ ազգիս վայել գործադիր ղեկավար․․․

Այնուամենայնիւ խղճում եմ այն փոքրիկներին, որոնք իրենց աշխատանքային թերթիկում ունեն ընդամէնը միայն «խորհրդարանի պատգամաւորի» աշխատանքային փորձ …

Այնուամենայնիւ խղճում եմ «հնավախութեամբ» տառապող այն ղեկավարին, որն իրեն շրջապատելով նմանատիպ փոքրիկ խորհրդականներով, իմաստուն խորհուրդ է ակնկալում ստանալ, եւ մերժելով հրաժարւում է «հնից եկած», կամ «նախնիներից ստացած» ամէն մի երեւոյթ ու ժառանգ, եթէ նոյնիսկ դա լինի մի հին ու քանի մը հազարամեայ հայրենիք․․․

Ինչ որ մի պատահական երեւոյթ կարող է խամրել իմ ներկան, մթում պատրաստուած ձեռներ մրոտեն դէմքս, խառանեն ճակատս, «մղկտեն» առօրեաս, սակայն այնուամենայնիւ երբեք չեն կարող գողնալ իմ յոյսը վաղուայ փայլուն ապագայ մը ունենալու եւ վայելելու ․․․

«Եւ ուրեմն ․․․» ․․․ ես համամիտ եմ մեր դասագրքերում Հայոց պատմութեան առարկան վերատեսութեան ենթարկելու եւ վերամշակելու, օրինակ խորհրդանշական «Վասակ» մարդանունը հնացած է հնչում, այնտեղ որոշակի թարմացումներ են պէտք։ Նաեւ, ոսկեդարի, խորհրդային շրջանի, ՀՀանկախ հանրապետութիւնների կողքին կարելի է աւելացնել «թաւշեդալար», որտեղ հիւրասէր հայոց աւագանին «թաւշեծածկ» սկուտեղով, սեփական ժողովուրդից ու հողից պատրաստուած քաղցրաւենիք է մատուցել հարեւաններին, նրանց հետ «կակաչապատ» ճանապարհներ է հարթել՝ հայրենիքի առաջընթաց ապահովող «ալիշ – վերիշ»ի ակընկալիքով․․․

Եւ վերջապէս, այնուամենայնիւ Հայկ Նահապետն է եղել մեր նախահայրը․․․ քանի մտքովս անցել է՝ ասեմ․․․ մարդ ես, մէկ էլ տեսար ինչ որ մի բարձր ամպիոնից, Աստուածատուր մի մարգարէ, հայերէն լեզուով յայտարարէ թէ՝ « ․․․ իսկ ո՞վ ա ասում որ Հայկ Նահապետը հայերէն էր խօսում․․․ խորհրդականներիցս ստացած վերջին հաւաստի տուեալների համաձայն, նա իր զաւակների հետ խօսում էր թուրքերէն, իսկ Հայերէն լեզուով խօսում էին նրա հարեւանները, բայց նրանք չգիտէին այդ մասին․․․»

Տոքթ. ՃՈՐՃ ԲԱՐՍԵՂԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

Más leídas