SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 20 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆԸ
21 de Septiembre de 2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնութիւնն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս և շնորհաւորում Անկախութեան տօնի բերկրալի առիթով։
Շուրջ երեք տասնամեակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնութեամբ կեանքի կոչեց անկախ պետականութիւնը վերահաստատելու իր դարաւոր իղձը և յուսավառ սրտով նվիրուեց իր ազատ, նոր կեանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի յիշուեն այս տարիներին համայն հայութեան միասնական զոհողութիւններն ու յանձնառութիւնները, որոնցով հայրենաշէն բազում ծրագրեր ու նախաձեռնութիւններ իրագործուեցին՝ վկայելով, որ մեր հաւաքականութեամբ ու միասնութեամբ են մեր կեանքում արձանագրվում յաջողութիւններ ու հաղթանակներ։ Անկախութեան օրուայ լուսաւոր խորհուրդը հրաւեր է ազգիս զավակներին վերարժևորելու անցած դժուարին ուղին, մնալու հաստատուն՝ ազատ ապրելու և արարելու, մեր պետականութիւնը շենացնելու ձգտումի ու նուիրումի մէջ։
Այսօր, սիրելիներ, հակառակ բոլոր դժուարութիւնների, մեզ զորացնում են անկախութեան տարիների ձեռքբերումներն ու նուաճումները և հայրենիքի հանդէպ դրսևորած սերը մեր ժողովրդի, որը սխրանք դարձաւ մեր սահմաններում, նուիրում՝ կրթօջախներում, արգասաւոր ջանքեր՝ արուեստի, գիտութեան բնագավառներում։ Հիրավի, ողջ հասարակութեան հանձնառութեամբ ու նախանձախնդրութեամբ է ամրանում պետականութիւնը, առաջադիմում իւրաքանչիւրի ջանք ու աւանդով։ Ամուր պահենք միաբան ու նուիրեալ մեր ընթացքը՝ քաջ գիտակցելով, որ «միաբանութիւնն է մայրը բարի գործերի» (Եղիշէ)։
Աղօթք բարձրացնենք առ Բարերարն Աստուած, որ խաղաղ ու ապահով պահի հայրենի մեր երկիրը և զորացեալ՝ մեր ժողովրդի սերն ու պատասխանատուութիւնը մեր պետականութեան հանդէպ, որպեսզի մեր հայրենիքը շենանաj ու պայծառանաj, և մեր զաւակները սերնդէ սերունդ շարունակեն արժևորել Անկախութեան օրուայ պանծալի խորհուրդը։
Թող մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի սերը, ողորմութիւնը և շնորհները լինեն մեզ հետ և բոլորի այսօր և միշտ. ամէն։
Más leídas